Տիգրան Ղարաբաղցյանը` Արարատ ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն
ՍպորտՏիգրան Ղարաբաղցյանը, որը մինչ այժմ կատարում էր «Արարատի» մարզչի պարտականությունները, ստանձնել է ակումբի գործադիր տնօրենի պաշտոնը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ղարաբաղցյանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Բանանցի» մանկապատանեկան դպրոցում: 17 տարեկան հասակում «Մալաթիա»-ի կազմում ճանաչվել է Առաջին լիգայի լավագույն ռմբարկու։
2006 թվականին տեղափոխվել է «Փյունիկ», որի կազմում նվաճել է Հայաստանի սուպերգավաթը և դարձել Հայաստանի եռակի չեմպիոն։
Մեկ տարի անց հրավիրվել է ազգային հավաքական:
2007/2008 մրցաշրջանում «Չերնո Մորիեի» կազմում եղել է Բուլղարիայի գավաթի եզրափակչի մասնակից: 2013 թվականից, Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո, Ղարաբաղցյանը «Արարատում» զբաղվել է մարզչական գործունեությամբ, որը համատեղում էր ակումբի քարտուղարի պաշտոնի հետ:
«Արարատի» մամուլի քարտուղարությունը հաջողություն և բեղմնավոր աշխատանք է մաղթում Տիգրան Ղարաբաղցյանին նոր պաշտոնում: