Բելերինը մտադիր է Արսենալի ղեկավարությանը հայտնել, որ ցանկանում է տեղափոխվել Բարսա
Սպորտ«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելերինը հաջորդ շաբաթ հանդիպում կունենա լոնդոնյան ակումբի ղեկավարության հետ:
Հանդիպման ընթացքում 22-ամյա իսպանացին մտադիր է հայտնել, որ ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է «Marca»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» մերժել է «Բարսելոնայի»` Բելերինի տրանսֆերի շուրջ առաջարկը: Երիտասարդ ֆուտբոլիստին կատալոնական ակումբում է ցանկանում տեսնել նորանշանակ գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն:
«Բարսելոնայում» հույս ունեն, որ կապտա-նռնագույնների շարքերը համալրելու պաշտպանի ցանկությունը որոշիչ դեր կխաղա:
Բելերինի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը: