Սանթուշ. Մտածեցինք Ռոնալդուին բաց թողնել, որպեսզի նա լինի իր երեխաների և ընտանիքի կողքին
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը պատմել է, թե ինչու Կրիշտիանու Ռոնալդուն այլևս չի խաղա Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկությունում.
«Ես արդեն ասել եմ, որ նա ընտանեկան հարցեր ունի: Գիտեմ իմ բոլոր խաղացողներին, գիտեմ նրանց ընտանիքների մասին: Կրիշտիանուն ասաց երեխաների ծնունդի մասին, մենք նրան շնորհավորեցինք:
Ասաց, որ պատրաստ է խաղալ այս մրցաշարում, բայց ստիպված էր հեռանալ: Սա շատ կարևոր պահ է իր կյանքում»,- Սանթուշի խոսքերն է փոխանցում «Р-Спорт»-ը:
Մասնագետը նշել է, որ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ իրենք որոշել են բաց թողնել Ռոնալդուին, որպեսզի նա իր նորածին երեխաների և ընտանիքի հետ լինելու հնարավորություն ունենա.
«Մենք դուրս չեկանք եզրափակիչ, և ֆեդերացիայի նախագահն ու ես մտածեցինք, որ կարելի է մարդուն բաց թողնել, որպեսզի նա լինի իր երեխաների և ընտանիքի հետ: Կրիշտիանուն ԿԳ-ում խաղած մեծ ինքնանվիրումով:
Չունենք մի խաղացող, որի շուրջ ամեն ինչ կառուցվում է: Միշտ խաղում է թիմը: Կրիշտիանուն լավ խաղացող է, բայց թիմը միտված է հաղթանակի, մենք ձգտում ենք դրան»,- ասել է Սանթուշը:
Ավելի վաղ Ռոնալդուն Instagram-ի իր էջում նորածին երեխաների` Մաթեոյի և Էվայի հետ լուսանկար էր հրապարակել:
Հիշեցնենք` Պորտուգալիայի հավաքականը Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության երրորդ տեղի համար պայքարում այսօր կմրցի Մեքսիկայի ընտրանու հետ: