Դորտմունդ. Հայ ըմբիշները բավարարվեցին երկու մեդալով
ՍպորտԴորտմունդում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ օրը Հայաստանը մեդալ չնվաճեց:
Հուլիսի 2-ին պայքարի մեջ մտած Նորայր Հախոյանը (55 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (120 կգ) չկարողացան հաջողության հասնել: Մեդալ նվաճելուն մոտ էր միայն Նորայր Հախոյանը, որը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտում պարտվել է ռումինացի ըմբիշին:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմից նախօրեին Դորտմունդում բրոնզե մեդալակիր էին դարձել Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Մալխաս Ամոյանը (74 կգ):