Թեհրանում Հայաստանին և Արցախին նվիրված համերգ է կազմակերպվել
Մշակույթ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության անձնակազմը Թեհրանի «Վահդաթ» սրահում հուլիսի 1-ին մասնակցեցին իրանահայ դիրիժոր, կոմպոզիտոր Սերժիկ Միրզայանի ղեկավարած նվագախմբի և երգչախմբի համերգին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Համերգի ընթացքում հնչեցին Ս. Միրզայանի կողմից հեղինակած հայկական ազգային թեմաներով երաժշտություն, ինչպես նաև հայերեն կատարմամբ Հայաստանին և Արցախին նվիրված երգեր, որոնց խոսքերի հեղինակը իրանահայ բանաստեղծուհի Ծաղկանուշ Ծատրյանն էր: