Պատանի ձյուդոիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում
ՍպորտՁյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լիտվայի Կաունաս քաղաքում ավարտվեց պատանիների Եվրոպայի առաջնությունը: Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան, 50 կգ քաշային Յուրի Իսրայելյանը գրավեց 5-րդ տեղը, մնացած մարզիկները դուրս մնացին հետագա պայքարից:
Առաջնությանը մասնակցում էին 42 երկրից ժամանած 430 մարզիկ` 196 աղջիկ, 234 տղա: