ԿԳ նախարարն ի՞նչ մեթոդներով է պատկերացնում դասագրքեր գրելու խնդրի լուծումը
ՀասարակությունԱյսօր խորհրդարանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն իր մտահոգությունը հատնեց առ այն, որ դպրոցներում ճիշտ դասագրքեր գրելու խնդիր կա: Պատգամավորը հետաքրքրվեց ԿԳ նախարարից, թե ինչ տրամաբանությամբ պետք է ընտրվեն դասագիրք գրողները, որպեսզի դրանք արդյունավետ եւ որակյալ լինեն: Հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Դասագրքերի որակի բարելավման համար մենք նախատեսում ենք հայկական բուհերում ունենալ նման ծրագիր, որը կպատրաստի դասագիրք գրողներ: Այս խնդիրը երկու եղանակով կարող է լուծվել: Հիմա դասագիրք գրելու համար ուզում ենք մասնագետներ ունենալ, այսինքն՝ համլսարանում դնենք մասթեր ծրագիր՝ ինչպես գրել դասագիրք, երկրորդ՝ եվրոպական դասագրքերը ադապտացնենք եւ փորձենք ներմուծել այստեղ», - ասաց նախարարը:
Վերջինս ընդգծեց, որ «Արարատյան բակալավրիատի» ծրագրով նման գրքեր կան, բայց դրանք տեղայնացնելու խնդիր կա, ինչպես նաեւ անհրաժեշտ է վերապատրաստել ուսուցիչներին, որպեսզի նրանք կարողանան դասավանդել դրանցով: ՀՀ ԱԺ գիտութան, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը չհամաձայնեց այս մտքի հետ՝ պնդելով, որ ավելի նախընտրելի է սովետական դասագրքերն ուսումնասիրել, իսկ նախարարն էլ հակադարձեց. «Այդ գրքերը Ռուսաստանում էլ են կորել: Դրանք 30 տարի առաջվա գրքեր են, պետք է տեղայնացնել»:
Կարեն Ավագյանը նաեւ առաջարկեց բյուջեից միջոցներ տրամադրել եւ պայքարել մասնավոր ՍՊԸ-ների կողմից բացվող բուհերի դեմ, որպեսզի վերջերս արձանագրված դեպքը՝ Հայաստանում բժշկական կրթություն ստացած եւ երկրում աշխատող ատամնաբույժների դեմ Իսրայելի բողոքը, չկրկնվի: Լեւոն Մկրտչյանն ընդգծեց, որ անհարժեշտ է խիստ վերաբերել նման ՍՊԸ-ներին տրվող լիցենզիաներին. «Այդ մասով ներկայում քրեական գործեր կան ու դրանց հիման վրա քայլեր կձեռնարկվեն»: