Կրետեում շոգից տարեց մարդ է մահացել
ՀասարակությունԿրետեում շոգից տարեց մարդ է մահացել, եւս մեկ մարդ ծանր վիճակում է, հայտնում է տեղական cretalive.gr պարբերականը։
Անցած շաբաթ օրը Իրակլիոնից ոչ հեռու գտնվող Միրեսի շրջանում օդի ջերմաստիճանը հասել է 45,9°C։ Տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Ծանր վիճակով հոսպիտալացվել է նաեւ 40 տարեկան մի վանական։ Ջերմային հարվածի հետ կապված բուժօգնության կարիք են ունեցել Կրետեի 27 բնակիչներ։
Հունաստանում 4 օր 40 աստիճան շոգ է գրանցվել։ Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ երկուշաբթի ջերմաստիճանը 10 աստիճանով կնվազի՝ ստվերում մինչեւ 33-35°C։ Հիմա երկրի հյուսիսի որոշ շրջաններում սպասվում են կայծակ եւ ամպրոպ։