Իրանը եւ միջազգային կոնսորցիումը կնքել են Հարվային Փարս հանքավայրի շահագործման պարտավորագիր
ՏնտեսությունՆավթագազային ընկերությունների կոնսորցիումը, որտեղ Ֆրանսիայի Total-ին Է պատկանում 50,1 տոկոսը, Չինաստանի CNPC-ին՝ 30 տոկոսը եւ Իրանի Petropars-ին՝ 19,9 տոկոսը, եւ Իրանը կնքել են Հարավային Փարս գազի՝ աշխարհում խոշորագույն հանքավայրի 11-րդ տեղամասի շահագործման պարտավորագիր: Փաստաթղթերի ստորագրման արարողության հեռարձակումն ուղիղ եթերում վարել Է IRINN նորությունների հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 11-րդ տեղամասի շահագործման համար ներդրումների գումարը կկազմի 4,8 միլիարդ դոլար:
IRNA գործակալության տվյալներով՝ Հարավային Փարսի 11-րդ տեղամասում պլանավորվում Է օրական 50,9 միլիոն խորանարդ մետր գազի արդյունահանում, արդյունաբերական շահագործման սկիզբը նախատեսված Է 2020 թվականին: Հարավային Փարսը գազի՝ աշխարհում խոշորագույն հանքավայրն Է: Դրա պաշարները գնահատվում են 13,8 տրիլիոն խորանարդ մետր: Իրանն անցյալ տարվա վերջից կատարում Է այդ հանքավայրի փուլ առ փուլ յուրացում՝ դրա ամբողջ տարածությունը բաժանելով 28 տեղամասերի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: