Մայրաքաղաքում բացված առաջին գրատնակը կրում է Ավետիք Իսահակյանի անունը
ՄշակույթԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ միասին ներկա է գտնվել երևանյան առաջին գրատնակի՝ «Ավետիք Իսահակյան» գիրք-տնակի բացման արարողությանը:
Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում տեղադրված գրատնակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և գրատան հեղինակ Արման Դավթյանին (Նուռ):
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով իրականություն դարձած այս նախաձեռնությունը կունենա շարունակություն, որի շնորհիվ դասական հայտնի գրողների անուններ կրող մայրաքաղաքի մյուս փողոցներում նույնպես կտեղադրվեն գրատնակներ։
Հարկ է նշել, որ ինքնատիպ ու անհրաժեշտ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել մասնավոր ներդրումներով: Երևանյան գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատրոնների տոմսեր։