ՊՍԺ-ի կիսապաշտպանը համաձայնվել է տեղափոխվել Իտալիա
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մտադիր է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում,- տեղեկացնում է «II Messaggero»-ն:
Ըստ աղբյուրի՝ 29-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է անձնական պայմանագիրի կետերը միլանյան «Ինտերի» հետ: Այժմ «ներաձուրիները» պետք է համաձայնության գան փարիզյան ակումբի հետ:
Ավարտված մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 43 հանդիպման, դարձել 14 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ Դի Մարիայի գործարքի մեջ «Ինտերը» պատրաստ է ընդգրկել Կոնդոգբիային: