Նուբարաշենում 27-ամյա վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին
ՀասարակությունՀուլիսի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ 27-ամյա Դավիթ Ղազարյանը իր վարած Lexus մակնիշի 17 ՍԼ 133 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշենի 9-րդ փողոցի վերջնամասում վրաերթի է ենթարկել Նուբարաշեն 11 փողոցի բնակիչ 73-ամյա Ռոբերտ Շուշանյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով Ռ. Շուշանյանը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: