Բավարիայի նախկին կիսապաշտպանը տեղափոխվեց Մարսել
ՍպորտԳերմանական «Վոլֆսբուրգի» բրազիլացի կիսապաշտպան Լուիս Գուստավոն կարիերան կշարունակի Ֆրանսիայի առաջնությունում:
Ինչպես տեղեկացնում է «Transfermarkt»-ը, 29-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Մարսել»: Տրանսֆերի արժեքը կազմել է 10 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Գուստավոն Եվրոպայում հանդես է եկել նաև «Հոֆենհայմի» և Մյունխենի «Բավարիայի» կազմում: Նա Բունդեսլիգայում հեռացումների քանակով ռեկորդակիր է: