Բունդեսլիգայի մրցավարների աշխատավարձը բարձրացվել է
ՍպորտԳերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) եւ Գերմանիայի ֆուտբոլային լիգան (DFL) որոշել են բարձրացնել մրցավարների աշխատավարձը, գրում է Sport1.de-ն:
Եթե նախկինում Բունդեսլիգայի գլխավոր մրցավարը մեկ խաղ սպասարկելու համար ստանում էր 3800 եվրո, ապա հիմա կստանա 5000 եվրո: Եզրային մրցավարները կստանան 2500-ական եվրո, իսկ չորրորդ պաշտոնյան ու տեսաօգնականները՝ 1200-ական:
Բացի այդ, DFB-ն եւ DFL-ն կզբաղվեն մրցավարների ֆիզիկական եւ հոգեբանական վիճակը բարելավելու հարցով: Գերմանիայում կարծում են, որ մրցավարների աշխատանքը պետք է լավացնել: