Նոր նշանակումներ Մայր Աթոռում
ՀասարակությունԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանն ազատվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանում ստանձնած պարտականություններից եւ կմեկնի Ֆրանսիա` ուսումնառության Փարիզի Կաթոլիկ համալսարանում:
Արժանապատիվ Տ. Զարեհ քահանա Աշուրյանը, ազատվելով Շիրակի թեմում ստանձնած պարտականություններից, հոգեւոր ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում: