ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից լրցուցիչ ջուր բաց թողնելու նախագիծը
ՀասարակությունԱյսօր Ազգային ժողովը կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում քննարկեց Սեւանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ այն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
Վարման կարգով ելույթ ունեցավ Ելք դաշինք խմբակցության պատգավոր Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ կարելի է այլ լուծում գտնել 130 հազար գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու համար, քանի որ առանց այդ էլ Սեւանից տարեկան 170 մլն խորանարդ մետր ջուր բաց է թողնվում: Նա նաեւ դիմեց պատգամավորներին՝ ասելով, որ գոնե իրենց աջակցեն, որպեսզի հնարավորորություն ունենան դիմել սահմանադրական դատարան եւ այս նախագիծը ճանաչեն հակասահմանադրական:
Նախագիծն ընդունվեց ձայների՝ 77 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: