Կարեն Խաչանով. Միշտ բարդ է խաղալ ընկերների դեմ
ՍպորտՌուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը մեկնաբանել է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանում ռուսաստանցի Անդրեյ Կուզնեցովի նկատմամբ հաղթանակը հինգ սեթում (7:6, 2:6, 6:3, 1:6, 6:2):
«Երջանիկ եմ, որ հաղթեցի Ուիմբլդոնի առաջին շրջանում: Միշտ բարդ է խաղալ ընկերների դեմ: Անցնում եմ հաջորդ փուլ»,- թվիթերյան էջում գրել է մոսկվացի 21-ամյա թենիսիստը:
Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը կմրցի բրազիլացի Տիագո Մոնտեյրոյի հետ: