Երևանը շարունակում է Գրքի մայրաքաղաքի տիտղոսին համահունչ մնալ. Տարոն Մարգարյան
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Երևանը շարունակում է Գրքի մայրաքաղաքի տիտղոսին համահունչ մնալ. երեկ բացվեց առաջին յուրօրինակ գրատունը, որը կրում է Ավետիք Իսահակյանի անունը:
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով իրականություն դարձած այս նախաձեռնությունը կունենա շարունակություն, որի շնորհիվ հայտնի գրողների անուններ կրող մայրաքաղաքի մյուս փողոցներում նույնպես կտեղադրվեն նմանատիպ գրատներ։