Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ» Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ» Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք «Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»


ԱՀԿ-ն աջակցում է առողջության առաջնային օղակի զարգացմանը

Հասարակություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը, սատարելով Հայաստանի առողջապահության ոլորտում  իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները, փորձագետների խումբ է ուղարկել` տեղում դրանց  ընթացքին և առկա խնդիրներին ծանոթանալու, միջազգային փորձին հաղորդակից դարձնելու նպատակով։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

ԱՀԿ առաքելության նպատակն է օժանդակել հատկապես առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի գործունեության արդյունավետության բարձրացմանը, որակի գնահատման համակարգերի ներդրմանը, ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացմանը։

Հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևին և  առաքելության ներկայացուցիչներին ծանոթացրել է  Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփուխումների հիմնական ուղղություններին։

Անդրադառնալով ոլորտում ֆինանսական բարեփոխումներին, բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերին, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի, ինչպես  նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումից ակնկալվող արդյունքներին` նախարարը նշել է, որ ոլորտի բազմաբնույթ և հավակնոտ ծրագիրը, որպես ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի բաղադրիչ, վերջերս հաստատվել է Ազգային ժողովի կողմից։ 

Լևոն Ալթունյանը կարևորել է առողջության առաջնային օղակի ուժեղացումը և բնակչության շրջանում այդ համակարգի նկատմամբ վստահության ամրապնդումը` ընդգծելով, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզային հիվանդանոցներում թերապևտիկ բուժում ստացածների 40-50 տոկոսը կարող էր բուժվել առաջնային օղակում։

Առաքելության թիմի ղեկավար, Շվեդիայի առողջապահության նախարարության ավագ խորհրդական Գորոն Կարսոնի, Համաշխարհային բանկի և ԱՀԿ-ի խորհրդատու, Խորվաթիայի առողջապահական հիմնադրամի նախկին տնօրեն Տատյանա Տրպուպեչի, Ռուսաստանի Դաշնության առողջապահության կազմակերպման և տեղեկատվայնացման պետական գիտահետազոտական ինստիտուտի միջազգային կապերի բաժնի փոխտնօրեն Աննա Կորոտկովայի հետ քննարկվել են ԱԱՊ  օղակի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող բամաթիվ հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ֆինանսավորման կատարելագործմանը, քաղաքային վայրերում ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացմանը, կլինիկական ուղեցույցների ներդրմանը, մասնագետների ծանրաբեռնվածության նորմատիվներին վերաբերող և այլ հարցերին։

Միջազգային փորձագետները ներկայացրել են աշխարհում և իրենց երկրներում համանման ծրագրերի իրականացման արդյունքները` պատրաստակամություն հայտնելով առավել ընդարձակ տեղեկատվություն տրամադրել։

Տատյանա Տրպուպեչը մասնավորապես ներկայացրել է, որ Խորվաթիայում ԱԱՊ–ի ամրապնդման նպատակով 2013 թվականին ներդրված վճարման խառը համակարգը(պերկապիտա` գումարած բոնուսներ) տվել է սպասված արդյունքները։ Առաջնային օղակում սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջության պահպանմանը, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը։ «Լավ կայացած առողջապահական համակարգերն ուժեղ առաջնային օղակ են ունենում»,-ասել է ԱՀԿ-ի փորձագետը` նշելով, որ 6 մլն բնակչություն ունեցող Խորվաթիայում  պատրաստվում են գործող հիվանդանոցների թիվը կիսով չափ կրճատել` հասցնելով 30-ի։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը, աշխատանքային թիմի անդամները։ 

Այնուհետև ԱՀԿ առաքելության խմբի անդամներն օրակարգային հարցերը քննարկել են աշխատանքային խմբերի ղեկավարների հետ։  Փորձագետները Հայաստանում կշարունակեն աշխատել մինչև հուլիսի 7-ը։

Իրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանԻնչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՈրտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումը