Բասկետբոլի Մ18 տարեկանների թիմը խոշոր տարբերությամբ պարտվեց Եվրոպայի առաջնության առաջին խաղում
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների նորաստեղծ թիմը պարտվեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջին խաղում:
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում մեկնարկեց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարը: Առաջին խաղում Հայաստանի Մ18 տարեկանների թիմը մրցում էր Կիպրոսի թիմի հետ: Եղիշ Դավթյանի սաները չկարողացան ոչ մի քառորդում գերազանցել մրցակցին և պարտվեցին 47:80 հաշվով:
Հաջորդ հանդիպումը թիմը կանցկանցի հուլիսի 5-ին՝ մրցելով Կոսովոյի թիմի հետ: