Ավտովթար Երևանում. Կին վարորդի ինքնազգացողությունը ընթացքի ժամանակ վատացել է և նա Nissan-ով բախվել է հաստաբուն ծառին. Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ 24-ամյա Հեղինե Ղահրամանյանը իր վարած Nissan March մակնիշի 35 LR 040 համարանիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց և Գրիբայեդով փողոցների խաչմերոկում բախվել է հաստաբուն ծառին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է այն, որ վարորդի ինքնազգացողությունը ընթացքի ժամանակ վատացել է: Հ. Ղահրամանյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Շարունակությունը՝ այստեղ: