Ուիմբլդոն. Ջոկովիչը հրաժարվել է ընկերական մրցախաղ անցկացնել Ֆեդերերի հետ
ՍպորտՇվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի առաջին շրջանից հետո սերբ Նովակ Ջոկովիչին առաջարկել է ընկերական մրցախաղ անցկացնել կենտրոնական կորտում, սակայն սերբ թենիսիստը հրաժարվել է: Բանն այն է, որ առաջին շրջանում աշխարհի նախկին առաջին ռակետների մրցակիցները երկրորդ սեթում հրաժարվել էին պայքարից:
«Երբ հեռանում էի կորտից, տեսա, որ երկրպագուները հիասթափված են: Նրանք մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ տեսնում են ֆավորիտի մասնակցությամբ կիսատ հանդիպում: Այդ պատճառով որոշեցի գտնել Ջոկովիչն եւ առաջարկել նրան ընկերական խաղ: Նրան գտա հանդերձարանում եւ առաջարկեցի անցկացնել մեկ սեթ: Սակայն Ջոկովիչը հրաժարվեց: Նա կարծում է, որ երկրպագուները եկել են տեսնելու 2 խաղացողների, որոնք կորտում ներդնում են բոլոր ուժերը»,- Ռոջեր Ֆեդերերի խոսքը մեջբերում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում 35-ամյա շվեյցարացին ուժեղ էր գտնվել ուկրաինացի Ալեքսանդր Դոլգոպոլովից, որը 6:3, 3:0 հաշվի ժամանակ երկրորդ սեթում հրաժարվել է պայքարից: Այդ մրցախաղում Ֆեդերերը կարիերայում էսյերի քանակը հասցրել է 10 004-ի: Նրա հաջորդ մրցակիցը կլինի սերբ Դուշան Լայովիչը:
Սերբ Նովակ Ջոկովիչը հաղթել է սլովակ Մարտին Կլիժանին: Սլովակ թենիսիստը վնասվածքի պատճառով պայքարից հրաժարվել է 6:2, 2:0 հաշվի ժամանակ: Երկրորդ շրջանում Ջոկովիչը կխաղա չեխ Ադամ Պավլաշեկի հետ: