Գյումրին Սահմանադրության օրը համեմատաբար համեստ է նշում
ՀասարակությունԳյումրին Սահմանադրության օրը համեմատաբար համեստ է նշում:
Օրվա խորհրդով պայմանավորված, միջոցառումներ քաղաքում կիրականացվեն միայն երեկոյան: Այս մասին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը՝ փաստելով,
որ երեկոյան 20:00-ին տոնական համերգ տեղի կունենա «Վարդանանց» հրապարակում:
Ինչպես միշտ այս անգամ ևս միջոցառման եկած գյումրեցիներին ու քաղաք այցելած հյուրերին կողջունի քաղաքապետարանի «Անի» փողային նվագախումբը: Ելույթ կունենա նաև դհոլահարների խումբը: Այլ միջոցառումներ նախատեսված չեն:
Արմենուհի Մխոյան