Սարալանջի փողոցում քարաթափում է եղել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 00:02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ա. Արմենակյան փողոցից դեպի Սարալանջի փողոց ընկած հատվածում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Ա. Արմենակյան եւ Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում:
Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 5 քմ):