Գարրի Կասպարովը հանդես կգա Սենթ Լուիսի մրցաշարում՝ վերադառնալով մեծ շախմատ
ՍպորտՇախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարիի Կասպարովը կվերսկսի ելույթները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կասպարովը կմասնակցի ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում անցկացվելիք միջազգային մրցաշարին: Արագ և կայծակնային շախմատի մրցաշարը կկայանա օգոստոսին:
Մրցաշարին կմասնակցեն նաև Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Վիշի Անանդը, Դավիդ Նավարան, Լենիեր Դոմինգեսը և Լե Կուան Լիեմը:
Գարրի Կասպարովն աշխարհի 13-րդ չեմպիոնն է: Նա կարիերան ավարտել է 2005 թվականին: