ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին
ՀասարակությունԵրեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ հուլիսի 6-ին մեկնարկեց Պարեկապահակային ծառայության գնդի գրավման անջատված գործով 18 մեղադրյալների առաջին դատական նիստը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պաշտպան Լուսինե Սահակյանը ներկայացրեց դատավոր Արտյուշ Գաբրիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն: Միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները: Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդությանը դեմ հանդես եկավ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: