«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման նպատակով միջոցներ հատկացվեցին
ՀասարակությունՀՀ կառավարությունը ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման նպատակով մարզպետարաններին կհատկացնի 12 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:
Ընթացիկ տարում իրականացվել են մրցույթի առաջին և երկրորդ փուլերը, իսկ եզրափակիչ՝ երրորդ փուլի իրականացման համար համապատասխան ֆինանսական միջոցների անհրաժեշտություն է առաջացել: