BBC. Լուկակուն մոտ օրերս կդառնա Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստ
Սպորտ«Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ,- գրում է «BBC»-ն:
«Մանչեսթեր Յունայթեդը» «Էվերթոնին» բելգիացի հարձակվողի տրանսֆերի դիմաց կվճարի 75 մլն ֆունտ:
Այսպիսով, «կարմիր սատանաները» կհրաժարվեն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը ձեռք բերելու մտքից:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հուսով է, որ Լուկակուն կհասցնի ժամանել ակումբի մարզաբազա, որպեսզի հասցնի թիմի հետ մասնակցել ամբողջ մինչմրցաշրջանային պատրաստությանը:
Հիշեցնենք, որ Լուկակուի գործակալը Մինո Ռայոլան է: Նախորդ տարի «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեց իտալացի գործակալի երեք հաճախորդների՝ Պոլ Պոգբային, Զլատան Իբրահիմովիչին և Հենրիխ Մխիթարյանին: