Սոչիում հանցանք էր գործել ու փախել Հայաստան. 29-ամյա Ռոմանին գտել են Աբովյանում
ՀասարակությունՈստիկանության Նոր-Հաճնի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 5-ին, ժամը 16.00-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 15/Ա շենքի մոտից բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Ռոման Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 14-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264 հոդվածի 1-ին մասի (ՃԵԿ խախտում) մեղադրանքով: