Բեշիքթաշը ցանկանում է փոխանակել Ազմունին Բոյկոյի և Արաս Օզբիլիսի հետ
ՍպորտՌուսական «Ռոստովի» հարձակվող Սերդար Ազմունը կարող է կարիերան շարունակել Թուրքիայում,- տեղեկացնում է «Fotospor»-ը:
Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Բեշիքթաշը», որը պատրաստ է գործարքի մեջ ընդգրկել միանգամից երկու ֆուտբոլիստի և վճարել 3,5 մլն եվրո:
Նշվում է, որ թուրքական ակումբը պատրաստ է «Ռոստովին» տրամադրել դարպասապահ Դենիս Բոյկոյին և կիսապաշտպան Արաս Օզբիլիսին:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ Ռուսաստանի առաջնությունում, մասնավորապես «Կուբանում» և «Սպարտակում»: