Կարեն Կարապետյանը ստորագրել է Աշոտ Մարգարյանին փոխնախարարի պաշտոնից ազատելու որոշումը
ՀասարակությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է Աշոտ Մարգարյանին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու որոշումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Մարգարյանն ազատվել է իր դիմումի համաձայն։
Ավելի վաղ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր աշխատել որպես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, որի համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ պարոն Կարապետյանին: Հինգ ամիսների ընթացքում հասցրի խորապես ծանոթանալ սոցիալական ոլորտի խնդիրներին և հանդես գալ դրանց լուծման ծրագրերով:
Պետք է ընդունեմ, որ դժվար որոշում եմ կայացնում, քանի որ հեռանում եմ պարտքի և պատասխանատվության մեծ զգացումով՝ կիսատ թողնելով սկսածս բարեփոխումները: Առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում կամ քաղաքական գործունեության մեջ»:
Մարգարյանը փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր այս տարվա փետրվարին, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը: