Միլանը հայտնել է հերթական համալրման մասին
Սպորտ«Ատալանտայի» պաշտպան Անդրեա Կոնտին առաջիկայում կդառնա «Միլանի» ֆուտբոլիստ: Միլանցիների մամուլի ծառայությունը հայտնել է 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին:
Պաշտպանը կմեկնի ակումբի մարզաբազա՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար:
Նախորդ մրցաշրջանում անցկացրած 35 խաղում Կոնտին խփել է 8 գնդակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Անդրեա Կոնտին «Ատալանտայի» սան է, վարձավճարով հանդես է եկել «Պերուջայի» և «Վիրտուս Լանչիանոյի» կազմում: