Բարսելոնան 30 միլիոն եվրո կառաջարկի Արսենալի պաշտպանի համար
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինն անհրաժեշտ է կատալոնական «Բարսելոնային»:
Ինչպես տեղեկացնում է «Sport»-ը, կատալոնական ակումբը պատրաստվում է պաշտոնական առաջարկ անել: Իսպանիայի փոխչեմպիոնի ներկայացուցիչները մտադիր են բանակցությունները սկսել 30 միլիոն եվրոյից:
Ավելի վաղ 22-ամյա իսպանացին հանդիպել էր «զինագործների» ղեկավարության հետ քննարկելու համար իր ապագան և հայտնել «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին: «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ չի վաճառի նրան:
«Արսենալի» հետ Բելերինի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին: