Սևիլիայի կիսապաշտպանը համալրեց Լեսթերը
ՍպորտԿիսապաշտպան Վիսենտե Իբորան հեռացել է իսպանական «Սևիլիայից» և կարիերան կշարունակի Անգլիայում: 29-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Լեսթերի» հետ,- հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
«Աղվեսների» հետ կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է չորս տարով: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում:
Հաջորդ շաբաթ կիսապաշտպանը կմիանա նոր ակումբակիցներին Ավստրիայում, որտեղ թիմը նախապատրաստվելու է նոր մրցաշրջանին: