Delta Airlines-ի չվերթն օդանավակայան է վերադարձել, երբ ուղեւորը հարձակվել է ուղեկցորդի վրա
ՀասարակությունՊեկին ուղեւորվող Delta Airlines ավիաընկերության չվերթը Սիեթլա Թաքոմա միջազգային օդանավակայան է վերադարձել։ AP-ի փոխանցմամբ՝ ուղեւորը հարձակվել է ուղեկցորդի վրա։
Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Delta 129 չվերթում։ Առաջին դասում ուղեւորը թռիչքից 45 րոպե անց հարձակվել է ուղեկցորդի վրա։ Օգնության են հասել մյուս ուղեւորները եւ հարձակվողին զսպել մինչեւ Սիեթլայում վայրէջք կատարելը, որտեղ ուղեւորին հանձնել են ոստիկանությանը։
Միջադեպի հետեւանով 2 մարդ է տուժել, ներառյալ՝ ուղեկցորդը։ Նրանց հիվանդանոց են տեղափոխել։ Միջադեպի պատճառների մասին ոչինչ չի ասվում։