«Ալաշկերտը» սկսում է պատրաստվել ԲԱՏԷ-ի հետ դիմակայությանը
Սպորտ«Ալաշկերտի» պատվիրակությունը hուլիսի 6-ի լուսադեմին վերադարձել է Անդորրայից:
Հուլիսի 7-ից Հայաստանի չեմպիոնը կսկսի նախապատրաստվել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի դիմակայությանը:
Հուլիսի 9-ին «Ալաշկերտը» կմեկնի Բելառուս, որտեղ մինչեւ ԲԱՏԷ-ի հետ խաղը կանցկացնի երկու մարզում:
ԲԱՏԷ - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենա» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին: