Բարտոմեու. Անհրաժեշտություն չկար Մեսսիին համոզելու, որ մնա Բարսելոնայում
Սպորտ«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն որոշ մանրամասներ է բացահայտել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի և նրա հոր` Խորխե Մեսսիի հետ բանակցությունների ընթացքից:
Կատալոնական ակումբի ղեկավարն ընդծել է, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը շատ էր ցանկանում մնալ իսպանական գրանդում.
«Մի քանի ամիս առաջ ես Խորխեին ասացի, որ մենք պետք է բանակցություններ վարենք: Բոլորը գիտեն, որ Լեոյի համար անցած ամառը հաջող չէր` հարկային խնդիրների պատճառով: Մեսսիի հայրն ինձ պատասխանեց, որ ես պետք է խոսեմ իր որդու հետ:
Մեսսիին հարցրի իր վիճակի մասին և ասացի, որ պետք է քննարկել պայմանագրի երկարաձգման հարցը: Մեսսին ինձ խնդրեց բանակցություններ վարել իր հոր հետ: Այդ իսկ պատճառով, ես միշտ ասում էի, որ գործերը հաջող են ընթանում: Կարիք չկար, որպեսզի ես Մեսսիին համոզեի մնալ «Բարսելոնայում», նա միշտ ասել է, որ ցանկանում է կարիերան շարունակել մեր ակումբում»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում «Mundo Deportivo»-ն:
Մեսսիին «Բարսելոնայի» հետ պայմանագիրը կերկարաձգի հուլիսի 15-ին մինչև 2021 թվականը: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառը: