Չինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար ստորգետնյա ավտոմոբիլային թունելը
ՀասարակությունՉինաստանում կառուցել են աշխարհում ամենաերկար եւ ամենախոր ստորգետնյա ավտոմոբիլային թունելը, որը կդառնա Հոնկոնգի, Մակաոյի եւ Չժուհայ քաղաքի միջեւ ընկած կամրջի մի մասը, հուլիսի 7-ին հաղորդել Է CCTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թունելի երկրարությունը 6,7 կիլոմետր Է, այն 40 մետրով ցածր Է ծովի հատակի մակարդակից:
Հավակնոտ նախագիծը կատարվում Է Գուանդունի նահանգի Չժուհայ քաղաքի եւ Հունկոնգի եւ Մակաոյի հատուկ վարչական շրջանների հետ համատեղ: Նախագիծը նախատեսում Է 22,9 կիլոմետր կամրջի, ստորգետնյա թունելի եւ երկու արհեստական կղզիների կառուցում:
Բոլոր աշխատանքներն ավարտելուց եւ կամուրջը շահագործման հանձնելուրց հետո Հոնկոնգից Չժուհայ եւ Մակաո ուղեւորության ժամանակն զգալիորեն կկրճատվի եւ կկազմի շուրջ 30 րոպե՝ երեք ժամի փոխարեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: