Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում
ՀասարակությունՀունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 256 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 221-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 35 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 87 հեռախոսազանգ, որոնցից 77-ին լուծում է տրվել, իսկ 10-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: