Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Այս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»


«Աբովյան» ՔԿՀ-ում 6-րդ տարին անընդմեջ կին դատապարտյալների համար կազմակերպվեց մարզական միջոցառում

Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հուլիսի 7-ին վեցերորդ տարին անընդմեջ կին դատապարտյալների համար կազմակերպվեց մարզական միջոցառում: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և Աբովյան քաղաքի քաղաքապետարանի հետ համատեղ ուժերով իրականացված այս մարզական միջոցառմանը կին դատապարտյալները իրենց ուժերը չափեցին 30 մետր վազքի, հեռացատկի, բազկամարտի, սեղանի թենիսի, դարթսի և վոլեյբոլի մրցումներում:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիրակության քաղաքականության վարչության պետ Սուրեն Պռազյանը շնորհակալություն հայտնեց կին դատապարտյալներին մրցումներին ակտիվ մասնակցելու համար և կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանզի այն առողջ ապրելակերպի կարևորագույն  խթան է հանդիսանում:

«Մեծ ցանկություն ունեմ, որպեսզի որևէ կին այլևս մուտք  չգործի այս քրեակատարողական հիմնարկ»,- նշեց Պռազյանը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության  սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի պետ Ռոման Ալավերդյանի խոսքով` այս մրցումների կազմակերպումը շատ կարևոր է կին դատապարտյալների ոչ միայն ֆիզիկական առողջության համար, այլ նաև հոգեբանական:

«Հետագայում այս մարդիկ ազատ են արձակվելու և նրանց համար շատ կարևոր է թե ֆիզիկապես,  թե հոգեպես լինել առողջ քաղաքացի հասարակությունում»,- ընդգծեց Ալավերդյանը և հաջողություն մաղթեց մրցույթում բոլոր մասնակիցներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նշեցին, որ նման  մասսայական միջոցառումներով քրեակատարողական հիմնարկում գտնվող անձինք հասարակության կողմից իրենց անտեսված չեն զգում,  ինչը  վերաինտեգրվելու առումով բավականին կարևոր է: Բացի այդ, ՔԿՀ-ի աշխատակիցները կարևոր են համարում ազատությունից հետո նրանց աշխատանքով ապահովումը, ինչը զգալիորեն նվազեցնում է կրկնահանցագործության ռիսկը: Աշխատակիցները նաև նկատեցին, որ  կին դատապարտյալների թիվը տարեցտարի նվազում է:

Մրցումներում 1-ից 3-րդ տեղը զբաղեցնողներին սպասում էին պատվոգրեր և նվերներ:

30 մետր վազքի մրցումներում 3-րդ հորիզոնականը  զբաղեցրեց Քնարիկ Մաթևոսյանը, 2-րդ տեղը` Լիռա Այվազյանը, 1-րդ պատվավոր տեղը` Մարիամ Փանոսյանը: Հեռացատկում 3-րդ տեղը գրավեց Էմմա Ավետյանը, 2-րդ տեղը` Սիրան Մխիթարյանը, 1-ին հորիզոնականը`  Մարիամ Փանոսյանը: Բազկամարտի չեմպիոն ճանաչվեց Տաթևիկ Գրիգորյանը, դարթսի մրցումների հաղթող Լուսինե Ներսիսյանը, իսկ սեղանի թենիսի մրցումներում միանձնյա գլխավորեց Արփինե Ավետյանը:

Վոլեյբոլի առաջնությանը հաղթող հավաքականին հանձնվեց գավաթ:

Վերջում Սուրեն Պռազյանը հաղթողներին հանձնեց նաև գնդակներ, սեղանի թենիսի  ռակետներ, ինչպես նաև մարզական համազգեստներ:

Կին դատապարտյալները շնորհակալություն հայտնեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և Աբովյանի քաղաքապետարանին նման միջոցառումների անցկացման համար և հույս հայտնեցին, որ մի օր քրեակատարողական հիմնարկի դռները կփակվեն:

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան «Մեկ in Մեկ»․ նոր կատակերգության պրեմիերան՝ հայտնի դեմքերի անսպասելի կերպարներով Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան Աբրահամյան Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»