Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
ՏնտեսությունՊլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքները հաջողությամբ ավարտելուց հետո հուլիսի 7-ի առավոտյան, նախատեսված ժամկետից երկու օր շուտ, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ՀԱԷԿ-ը դուրս բերվեց էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Պլանային աշխատանքներին զուգահեռ շարունակվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումները։
Սահմանված ժամանակացույցի համաձայն, ատոմակայանը նախատեսված էր ցանցին միացնել հուլիսի 9-ին։