Հայաստանում կհիմնվի չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց
Հայաստանի կառավարության քննարկմանը կներկայացվի չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կառուցելու մասին որոշման նախագիծ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հարցն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 30-ի նիստի օրակարգում:
Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ՀՀ-ում չինարենի դպրոց կառուցելու մասին համաձայնագիրը կնքվել դեռևս 2013 թ.-ի սեպտեմբերին:
Չինական կողմին է տրամադրվելու Երևան քաղաքի Զ.Սարկավագի 14 հասցեում գտնվող Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոցին պատկանող 1,45028 հա հողամասը:
Համաձայնագրով ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրելու է 27 մլն դոլարի օգնություն:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոցը ժամանակավորապես կտեղափոխվի Երևանի Ս.Շահմուրադյանի անվան N 85 հիմնական դպրոց: