FIDE Grand Prix. Լևոն Արոնյանը հաղթել է երկրորդ տուրում
ՍպորտՀայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը շվեյցարական Ժնևում մեկնարկած FIDE Grand Prix երրորդ մրցաշարի երկրորդ տուրում սևերով հաղթեց ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին:
Այժմ հայ գրոսմայստերը վաստակած 1,5 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ կես միավորով զիջելով ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:
Հիշեցնենք, որ մեկնարկային պարտիայում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել չինացի Լի Չաոյի հետ: