Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվել է Իսպանիա
Սպորտ«Բետիսը» հայտարարել է ՊՍՎ-ի կիսապաշտպան Անդրես Գուարդադոյի տրանսֆերը ձեռք բերելու մասին:
30-ամյա ֆուտբոլիստի և իսպանական ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գուարդադոն հանդես է եկել «Դեպորտիվոյում», «Վալենսիայում» և «Բայերում»:
Մեքսիկայի ընտրանու կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 136 հանդիպման և դարձել 24 գոլի հեղինակ: