Արոնյան VS Ռաջաբով
ՍպորտՇվեյցարիայի Ժնև քաղաքում շարունակվում է FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարը:
Մրցաշարի երրորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ուժերը կչափի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:
Հիշեցնենք, որ երկրորդ տուրում Արոնյանը հաղթանակ էր տոնել, իսկ առաջին տուրում ոչ-ոքի էր խաղացել:
Այժմ Հայաստանի հավաքականի առաջատարն իր ակտիվում ունի 1.5 միավոր: Ռաջաբովը 2 միավորով առաջատարն է: