Ադրբեջանական արկակոծությունից վիրավորում ստացած երկու զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծանր
ՀասարակությունԱդրբեջանական արկակոծությունից հուլիսի 7-ին բեկորային վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. նա բեկորային վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից: Ոտքի շրջանում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է նորմալ, իսկ երրորդ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
«Նրանք երեքն էլ միացված են արհեստական շնչառական ապարատին»,- ասացին հոսպիտալից: