Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 29-ամյա սերբ կիսապաշտպանՕգնեն Կրասիչի հետ: Այդ մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից:
«Օգնեն Կրասիչը հարձակողական ոճի ունիվերսալ ֆուտբոլիստ է: Խաղում է թե ձախ, թե աջ եզրում, թե կենտրոնում:Փորձառու ֆուտբոլիստ է, բավական լավ հանդես է եկել Սերբիայի առաջնությունում ու ղազախական «Տոբոլում»: Նա կարողէ շատ մեծ օգուտ տալ իր փորձով, և խաղային որակներով: Այժմ մնում է, որ նա հարմարվի թիմին»,- «Բանանցի» նորեկինայսպես է բնորոշել գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
Օգնեն Կրասիչի նախորդ ակումբն է եղել սերբական Սուպեր լիգայի ներկայացուցիչ «Վոժդովացը»:
Մինչ այդ նա հանդես է եկել ուզբեկական «Նասաֆում» և ղազախական «Տոբոլում»: Խաղացել է նաև սերբական «ՊրոլետերՆովի Սադում» և բոսնիական «Տուզիայում»:
Մինչ այս «Բանանց»-ը համալրել են նաև սերբ 25-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Ջոկովիչը, «Շիրակ»-ից տեղափոխված կիսապաշտպաններ՝ Ռումյան Հովսեփյանը, Ղուկաս Պողոսյանը, պաշտպան Գևորգ Հովհաննիսյանը, ռուս պաշտպանՄատվեյ Գույգանովը: