Հայ սամբիստները մեդալներ են նվաճել Աստանայի մրցաշարում
ՍպորտՀուլիսի 6-ից 8-ը Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվեց Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից «Ն. Նազարբաևի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էր 16 պետության շուրջ 200 մարզիկ: Արմենպրեսի հաղորդմամբ, այս հեղինակավոր մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանը և մեր մարզիկներից երկուսը նվաճեցին մեդալներ:
Պատվո երրորդ հարթակին կանգնեցին 57 կգ քաշային կարգում ուժերը փորձարկող Տիգրան Կիրոկոսյանը և 82 կգ քաշային Վահագն Չալյանը: