Զավեն Անդրիասյանը կարևորում է Երևանի բոլոր համայնքներում շախմատային դպրոցների բացումը
ՍպորտՄիջազգային կարգի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի կարծիքով՝ շախմատի ավանդույթները շարունակվում են Հայաստանում:
«Մեր երկիրը` Հայաստանը, շախմատային լավ ավանդույթներ ունի: Եվ երիտասարդ շախմատիստները լավ պահպանում են այն: Խոսքերիս վառ ապացույցը մեր պատանի շախմատիստների հաջողությունն է աշխարհի պատանեկան առաջնություններում:
Մեր պատանի շախմատիստներից 4-ը գրոսմայստերի նորմա լրացրեց: Շատ եմ կարևորում այն, որ Երևանի բոլոր համայնքներում բացվեցին շախմատային դպրոցներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի ժամանակ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: