Ուիմբլդոն. Ջոկովիչը հաղթեց Գուլբիսին և դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ
ՍպորտՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի երրորդ շրջանում ուժերը չափեց լատվիացի թենիսիստ Էրնեստ Գուլբիսի հետ և հաղթեց 6:4, 6:1, 7:6(2) հաշվով:
Թենիսիստները կորտում անցկացրին 2 ժամ 11 րոպե: Աշխարհի չորրորդ ռակետ, 30-ամյա Նովակն իր ակտիվում գրանցեց չորս բրեյք և վեց էյս:
Այսպիսով, Ջոկովիչը մրցաշարի 1/8 եզրափակչում կմրցի ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ: